|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքացի Գոհարիկ Ս.-ի հաղորդման համաձայն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2013 թվականի նոյեմբերին, Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի մոտակայքից խաբեության միջոցով գաղտնի առևանգել է իրեն և զենքի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ :
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: