Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-08-08 14:44
Տարածաշրջան

Ադրբեջանում ցեյտնոտի մեջ են ընկել Մինգեչաուրի ջրամաբարի անունը լսելուց հետո

Ադրբեջանում ցեյտնոտի մեջ են ընկել Մինգեչաուրի ջրամաբարի անունը լսելուց հետո

Ադրբեջանում արդեն իսկ տագնապ է սկսվել Մինգեչաուրի ջրամաբարի հանդեպ հավանական ռազմական գործողություններ կատարելու հետևանքների պատկերացումներից:  Եվ պատճառն այն է, որ երեկ կառավարության նիստին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսում հիշել է Մինգեաչուրը:

 

Այսօր արդեն ադրբեջանական մամուլը ողողված է Միգեչաուրյան ջրամբարը «պայթեցնելու» հետևանքների մասին «քննարկումներով», որոնցում ակնհայտ է Ադրբեջանի հասարակության ցայտնոտիկ վիճակը:

 

Այսպիսով` ադրբեջանական Haqqin.az-ի հետ զրույցում Ադրբեջանի Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը այս մասին հայտնել է.

 

«Աստված մի արասցե, եթե հայերը իրագործեն իրենց սպառնալիքը Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ, ապա ամբողջ Արանից մինչև  մինչև Բաքու ընկած տարածքները ջրի տակ կմնան, ինչն էլ լայնամասշտաբ բնապահպանական աղետի կբերի»,- ասել է փորձագետը` հավելելով, որ այս ջրամբարում մեկ միլիարդ խորանադրից ավելի ջուր կա:

 

Իսկ ավելի ուշ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է հայտարարություն տարածել, թե եթե հայերը Մինգեաչուրյան ջրամբարի հանդեպ ռազմական գործողություններ կատարեն, ապա համարժեք պատասխան կստանա, և թե «համապատասխան հրամանի դեպքում Երևանի երկրի երեսից կջնջեն»:

 

Սակայն եթե լսեն իրենց փորձագետին, ապա հետաքրքրիր է ջրի տակ մնալուց հետո ինչպե՞ս են երկրի երեսից որևէ բան ջնջելու: