|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԻ նախարարը, որպես գեներալ, պատրաստ է գնալ ու պաշտպանել հայրենիքի սահմանները։
«Մեր բալիկներն են այնտեղ կանգնած սահմանը պաշտպանում, և եթե պետք եղավ, բոլորս պետք է գնանք։ Բայց կարծում եմ, որ մեր տղաներն այնտեղ պինդ կանգնած են , և եթե նախկինում պատերազմի ժամանակ ժողովուրդն էր կռվում, հիմա արդեն բանակն է կռվում։ Եթե մենք տեսնենք, որ մեր բանակի մատը փուշ է մտնում, առաջինը ես կգնամ»,- ասաց Արմեն Երիցյանը։
Նշենք, որ երեկ կառավարության նիստում ԱԻ նախարարն առաջարկել էր վարչապետին և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին թույլ տալ, որպեսզի ԱԻ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանման զորքը նույնպես գնա սահման ու կռվի զինվորների կողքին։