|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օրերս Լեհաստանում, Սոպոտի պատկերասրահում բացվել է «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա էր Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կամարովսկին: Հովհ. Այվազովսկու ցուցահանդեսի բացմանը զուգահեռ, Սոպոտի պատկերասրահում բացվել է նաև հայկական ծագումով լեհ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Այս տարվա հոկտեմբեր ամսին Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը կբացվի նաև Հայաստանի ազգային պատկերասրահում:
2014 թ. հուլիսի 5-ից հոկտեմբերի 13-ը Ֆրանսիայի Սեն Տրոպե քաղաքի Ավետման թանգարանում կգործի «Գույները արևելքի լույսի ներքո. Դելակրուայից մինչև Մատիս» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից ներկայացված է Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ. Արաբներ» ստեղծագործությունը (1911 թ., կտավ, յուղաներկ):