|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում քննարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ. հայտնում է Интерфакс-ը:
Ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրել է «անպատասխանատու և սադրիչ գործողություններում, որոնք հանգեցրել են բռնությունների զգալի սրմանը ու երկկողմ կորուստների»:
Նշվում է նաև, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ձգձգվող «օկուպացումը» հանդիսանում է Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության գլխավոր սպառնալիքը: