|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2014 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անցկացրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի մոտակա սահմանային կետերից մեկում: Վայքի գնդի հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ Է.Ղազարյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին, ընթրել զինվորների հետ, որից հետո գիշերն անցկացրել սահմանային կետում՝ գիշերային ժամերին, ինչպես նաև առավոտյան շրջայց կատարել խրամատներում և մարտական հերթապահություն իրականացնող զինվորների մոտ:
Առաջնագծում ծառայող մեր զինվորները հավաստիացրել են, որ իրենք մարտական բարձր ոգով և զինվորական պատշաճ կարգապահությամբ և զգոնությամբ իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունը:
Վայոց ձորի մարզպետը իր «ֆեյբուքյան» էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցից հատկապես մեկը, շատ խոսուն է: Այս լուսանկարը փաստում է վերջերս հայկական զինուժի կողմից դիրքերի առաջխաղացման և մեր երկրի պաշտպանությունը էլ ավելի անվտանգ դարձնելու հնարավորությունները:
1.Հակառակորդի բնակավայրը գտնվում է մեր զինվորներին ոչ միայն տեսադաշտում, այլև կրակային գոտում, բայց ի տարբերություն նրանց մերոնք մարդասեր են և խաղաղ բնակիչների ուղղությամբ ոչ մի կրակոց չեն արձակում տարիներ շարունակ

2. Ոչ հեռվում Նախիջևան քաղաքն է

3 /4 Առավոտյան շրջայց մարտական հենակետում


5 Առավոտյան փոքրիկ նախաճաշ զինվորների հետ

6 Զինվորներն իրենց ուժերով ստեղծել են կեցության բավարար պայմաններ

7 ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հատկացված որակյալ սննդամթերքը, ոչ միայն բավարարում, այլև գոհացնում է մեր զինվորներին

8. Զինվորն ու գիրքը անբաժան են

9 Քանի դեռ մեր զինվորները հսկում են մեր սահմանները, կարել է նաև մի փոքր քնել
