|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ինչպես տեղեկացնում է Գյումրիի «Շիրակ»-ի պաշտոնական կայքը, թիմից հեռացել են սենեգալցի 2 ֆուտբոլիստներ Լի Լամին Յորոն և Դամե Դիոպը:
25-ամյա կիսապաշտպան Լի Լամին Յորոն տեղափոխվել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Բոավիշտա» ակումբը:
Պորտուգալական ակումբի հետ Յորոյի պայմանգիրը նապատեսված է 3 մրցաշրջանի համար:
Հիշեցնենք, որ Յորոն «Շիրակ»-ում հանդես էր գալիս 2011թ., 2013թ. ամռանը Յորոն տեղափոխվեց Իսրայելական «Բնեյ Յեհուդա», իսկ վեց ամիս անց կրկին վերադարձավ «Շիրակ»:
Սենեգալի Մ23տ հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դամե Դիոպը կարիերան կշարունակի Չեխական «Սլավիա»-ում:
21-ամյա սենեգալցու հետ «Շիրակ»-ը հուլիսի 31-ին երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանգիրը:
Չեխիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Սլավիա»-ի հետ Դամե Դիոպի պայմանագիրը նախատեսված է մինչև 2016թ.