|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup մրցաշարի շրջանակներում հունական «Օլիմպիակոս»-ը մրցեց անգլիական «Լիվերպուլ»-ի հետ: Հունական ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը:
Լիվերպուլցիները արդեն 6-րդ րոպեին Ստերլինգի խփած գոլի շնորհիվ առաջ են անցել հաշվի մեջ: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չի գրանցվել : «Լիվերպուլ»-ը հաղթել է նվազագույն հաշվով:
Ավելացնենք, որ 50-րդ րոպեին հայ հարձակվողի հարվածից հետո անգլիացիներին օգնության է հասել դարպասաձողը: