|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Հունիսի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Բաղրամյան պողոտայում գործող բուքմեյքերական կետի օպերատորի սեղանի դարակից անհայտ անձի կողմից 1.000.000 դրամ գողանալու մասին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը հուլիսի 25-ին, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն: