|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հուլիսի 27-ին կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Օրլովի մարզ՝ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը կազմակերպվող «Հիշատակի հերթափոխ-2014» միջազգային ուսումնագործնական հավաքին մասնակացելու նպատակով:
Միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը և Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակին:
Սա, փաստորեն, Ռուսաստանի և Հայաստանի հարկադիր կատարողների համատեղ ուսումնագործնական չորրորդ հավաքն է' Սմոլենսկի, Բրյանսկի և Կալուգայի մարզերից հետո, որտեղից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել էին շնորհակալագրերով և պատվոգրերով: