|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը, անդրադառնալով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի միջնեկ եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության դեպքին, գրում է.
«Ժոդովուրդ»-ը պարզեց, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում, որպես համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ: «Չեմ կարող ասել, թե սա ինչի հետևանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չունի: Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ոչ աշխատանքային, ոչ այլ խնդիրներ չի ունեցել: Առհասարակ, իմ ընտանիքն, իմ քույրերը, եղբայրները որևէ թշնամի չեն ունեցել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»,- ասաց սպանվածի եղբայրը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։