|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և «Ազգային շարժում» կուսակցությունների համատեղ առաջադրած թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն CNNturk-ի եթերում պնդել է, որ իրեն վարկաբեկելու համար իրեն և ընտանիքին ներկայացնում են որպես այլ ազգության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է CNNturk-ը:
«Հարսիս` հայ, մորս ռուս են դարձրել: Թեկուզ այդպես լինեն, ի՞նչ կլինի: Նմանատիպ ոչ մի պնդումներին ես պատասխան չեմ տվել»,- ասել է Իհսանօզլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 10-ին: