|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ Քաշաթաղի հյուսիսային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը նշեց, որ վիրավորներին արդեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս պահին երեք վիրավորներին էլ հետազոտում են, որից հետո կտրվի ամբողջական տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին: