|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի «Ալաշկերտ»-ը երկրորդ ստուգողական խաղն է անցկացրել Թուրքիայի Բոլու քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, մրցակիցը Թուրքիայի Սուպերլիգայի ներկայացուցիչ «Բալիկեսիրսպոր» թիմն էր։
Ալաշկերտցիները գերազանց խաղ են ցուցադրել ողջ 90 րոպեների ընթացքում և մեկական գոլ են խփել յուրաքանչյոր խաղակեսում` հաղթելով 2:0 հաշվով։ Առաջինը հաջողության է հասել թիմի լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, այնուհետև խաղընկերների հաղթանակը դիպուկ հարվածով ամրապնդել է թիմի նորեկ Արամ Բարեղամյանը։
Հուլիսի 21-ին առավոտյան «Ալաշկերտ»-ը կվերադառնա Երևան և մինչ առաջնության մեկնարկը մարզումները կշարունակի «Նաիրի» մարզադաշտում։