|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում, երբ քննարկվում էր Շիրակի և Լոռու մարզերի` կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցելու հարցը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքն անձամբ եղել է այդ մարզերում և տեսել, որ գյուղացիներն իսկապես լուրջ վնասներ են կրել, ուստի պետք է հնարավորինս աջակցել նրանց: Նա հանձնարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` մարզպետների ու տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ շրջայց կատարել մարզերում և հնարավորինս աջակցել գյուղացիական վարկերի մարման հարցում:
«Եթե այս տարի գյուղացիները բերք չեն ունենալու, ուրեմն ինչպե՞ս են փակելու իրենց վարկերը: Պարո'ն Ջավադյան, խնդրում եմ ըմբռնումով մոտենաք գյուղացիների վարկերի հարցին` փորձելով աջակցել գյուղացիներին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: