|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են աշխարհասփյուռ հայության ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին` Լեւոն Հայրապետյանին: Միջոցառումներն իրականացվել են ՌԴ Հետաքննչական հանձնաժողովի` «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում. հայտնում է Росбалт-ը:
Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են երեկ` հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից: Նրան տարել են ՌԴ Հետաքննչական հանձնաժողով, պաշտոնապես հայտնել ձերբակալության մասին եւ նշել, որ մոտ օրերս քննիչները դատարան միջնորդություն կներկայացնեն նրա կալանավորման մասին:
Լեւոն Հայրապետյանի` հանցավոր խմբի հետ կապ ունենալու հնարավորության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր` ցմահ բանտարկված Իգոր Իզմեստեւը: