|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մոսկվայի Տվերյան դատարանը քննարկում է փաստաբան ամուսիններ Մամեդովների հայցն ընդդեմ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկիի` պահանջելով պաշտպանել «ադրբեջանցի ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը». գրում է Известия-ն: Բացի դրանից` հայցվորները պահանջում են պատասխանատվության կանչել նաեւ Պետդումային, որի լիագումար նիստում պատգամավորը ադրբեջանցիների համար տհաճ արտահայտություններ է արել:
Հիշեցնենք, թե ինչ էր ասել Պետդումայում մարտի 11-ին Ժիրինովսկին. «Ահա, թե ինչ է Ադրբեջանը: Ես կթարգմանեմ ռուսերեն: Ազեր` Խազեր դենեզի` Կասպից ծով: Բաջա` երկիր: Այսինքն` կան մարդիկ, ովքեր բնակվում են Կասպից ծովի ափին, ռուսերենով` կասպիացիներ: Ի՞նչ է, այդպիսի ազգությո՞ւն կա` կասպիացիներ: Նրանք այդտեղ ապրող մարդիկ են: Մենք ասում ենք` Պովոլժիե: Բայց այնտեղ ապրում են մարիներ, թաթարներ, բաշկիրներ»:
Մամեդով ամուսինները պահանջում են, որ դատարանը պարտադրի ՌԼԴԿ նախագահին հերքել իր ասածները դատավճռից հետո Պետդումայում, նաեւ 100 մլն ռուբլի փոխհատուցում տրամադրել: