|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերևներից զգուշացրել են չմտնել բանկային ոլորտ, չխանգարել արտոնյալ համարվող բանկերին և ճնշում չգործադրել նրանց վրա: Բաղրամյան 26-ին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը այս նախագգուշացումը ստացել է այն բանից հետո, երբ գործարարների հետ թիրախային հանդիպումից հետո անդրադարձել է անկառավարելի դարձած բանկային համակարգի մասին հնչած դժգոհությաններին:
Փաստորեն, երբ նոր վարչապետը փորձեց մտնել ֆինանսական այդ հզոր կառույցների դաշտ, նրան անմիջապես «stop» տվեցին նախագգուշացնելով, որ այդ դաշտում խաղալն անթույլատրելի է և չի խրախուսվում: Ի դեպ, նույն մտադրությունների շարքից էր, թերևս, բանկերից մեկի հետ խրոնիկ խնդիր ունեցող գործարար Մանվել Տեր-Առաքելյանի հետ նորանշանակ վարչապետի հանդիպումը, ինչի արդյունքը առայժմ տեսանելի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։