|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Yerkir.am-ն այսօր <Չինարի գնդակոծությունը> վերնագրով նյութ էր հրապարակել եւ տեսանյութ տեղադրել: Պարզվել է, որ տեսանյութն իրականում արվել է մի քանի տարի առաջ եւ ամենեւին էլ Չինարիի գնդակոծությունը չէ:
Yerkir.am-ը հայցում է իր ընթերցողների ներողամտությունը եւ հայտնում, որ այն տրամադրված է եղել մեր կայքի լրագրող Գեւորգ Ավչյանին Չինարիի գյուղացիներից մեկի կողմից/ թե կոնկրետ ում կողմից անհրաժեշտության դեպքում կներկայացնենք/՝ իբր Չինարիի՝ հուլիսի 9-ի գնդակոծության բացառիկ կադրեր: Նշենք, որ մեր լրագրողները Չինարի էին գնացել հենց հուլիսի 9-ի իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
Ինչ խոսք, սխալի կամ անուշադրության համար լրագրողը պատասխանատվություն կկրի: