|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այս օրերին կրտսեր տարիքի պատանի հայ բռնցքամարտիկները մասնակցում էին Սոչիում տեղի ունեցող` Խորհրդային Միության հերոս Մարտիրոս Նագուլյանի անվան 29-րդ միջազգային մրցաշարին: Ավանդական դարձած ու ներկայացուցչական կազմ ունեցող այս մրցաշարում պատանի հայ բռնցքամարտիկները բավականին հաջող են հանդես եկել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Իրենց բոլոր մենամարտերը հաղթանակով են ավարտել և չեմպիոնի տիտղոսը նվաճել 44.5 կգ քաշային Գարեն Բարոյանը, 48 կգ քաշային Կարեն Սարկյանը, 52 կգ քաշային Արման Բազեյանը ,56 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը և 62 կգ քաշային Գոռ Ներսեսյանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: