|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռիչարդ Միլս կրտսերի թեկնածությունն է առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնում է Asbarez news-ը:
Սենատի հավանության դեպքում Միլսը կփոխարինի Ջոն Հեֆերնին Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում:
Ռիչարդ Միլսը 2012 թվականից մինչ օրս զբաղեցնում է Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ նա եղել է Մալթայում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալը և ժամանակավոր հավատարմատարը: 1988 թվականից ի վեր Միլսն աշխատում է պետդեպարտամենտում: Եղել է Հայաստան-Ադրբեջան հարցերով զբաղվող բաժնի պետ, աշխատել Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի հյուպատոսությունում:
Միլսն աշխատել է նաև Դուբլինի, Իսլամաբադի, Էր Ռիադի, Լոնդոնի եւ Բաղդադի ամերիկյան առաքելություններում: Նա լավ տիրապետում է ֆրանսերենին և ռուսերենին: