|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ամերիկայի Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել համացանցում՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուն: Այս մասին տեղեկացնում է Change-ը:
Կազմակերպության հայտարարության մեջ գրված է.
«Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից:
Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»: