|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցերը հրապարակել է 2013 թ. ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ: Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 44 մլրդ 470 մլն դրամ վնաս:
«Այս հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»- եզրակացրել է անկախ աուդիտորը:
Այլ կերպ ասած, ՀէՑ-ը գտնվում է սնանկացման եզրին: Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է բարձրացնել էլէներզիայի սակագինը և այդ հարցով այսօր ՀՕԿՀ-ն նիստ է գումարելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս մասին yerkir.am-ն արդեն գրել էր: