|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գիշերը Ուկրաինայի Դոնեցկի շրջանում զոհվել է ռուսական Առաջին ալիքի օպերատոր Անատոլի Կլյանը. հայտնում է ОРТ-ն:
Միջադեպը տեղի է ունեցել զինվորական զորամասերից մեկի մոտ, որտեղ նկարահանող խումբը ռեպորտաժ էր պատրաստում: Զինվորականների կողմից անսպասելի կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով 68-ամյա Կլյանը որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:
Ըստ ОРТ-ի մեկ այլ թղթակցի՝ որպես հին սերնդի պրոֆեսիոնալ` Կլյանը մինչև վերջին րոպեները մտածել է աշխատանքի մասին, երբ նրան դուրս են հանել ավտոբուսից, որպեսզի հիվանդանոց տեղափոխեն, նրա վերջին բառերը եղել են՝ «տեսախցիկը, տեսախցիկը»: Տեսախցիկը մնացել էր ավտոբուսում: