|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
19-ամյա գերմանացի երիտասարդներ Թոմսոնն ու Մորիսը 10 ամիս է, ինչ Հայաստանում են: Նրանք կամավորության սկզբունքով Հայաստանում են՝ դասավանդելու գերմաներեն լեզուն: Մի քանի ամիսների ընթացքում երիտասարդները ոչ միայն կարողացել են սովորել հայերենը և անարգել շփվել հայերի հետ, այլև հասցրել են շրջել Հայաստանի մարզերով ու տեսարժան վայրերով: Ավելին` նրանք սովորել են հայ ազգագրական պարերը, առանց դժվարության թվարկում են հայ ազգագրական պարի տեսակները և պարում մեծ հաճույքով: Դատելով երիտասարդների ֆեյսբուքյան էջերից, որտեղ նրանք, բացի իրենց անուն-ազգանունից, գրանցվել են նաև հայկական անուն-ազգանունով, և որոնց նկարներում հայկական խաչքարեր են ու Հայաստանի տեսարժան վայրեր, կարելի է ասել, որ Հայաստանը նրանց դուր է եկել: