|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քրդերը մտադիր են պահպանել վերահսկողությունը նավթով հարուստ Քիրքուք քաղաքում, որն իրենք հաջողել են վերցնել Իրաքի զինվորականների հեռանալուց հետո: BBC-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իրաքում քրդական կիսաինքնավար այս շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին:
Նրա խոսքով` Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուքի խնդիրն այժմ լուծվել է: Քրդերը Բաղդադի իշխանությունների առջև երկար ժամանակ վիճարկում էին Քրիքուքի պատկանելությունը:
Բարզանին այսօր այցելել է Քիրքուք` քուրդ զինվորներին հրահանգներ տալու: Վերջիններս պնդում են, որ քաղաքը պաշտպանում են սուննի ջիհադականներից այն բանից հետո, երբ մոտ 2 շաբաթ առաջ Իրաքի բանակը լքեց շրջանը: