|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 26-ին` ժամը 23.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` 16-րդ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1979թ. ծնված Տ.Հ.-ի վարած «Օպել» մակնիշի 34SC760 պետհամարանիշի և 1976թ. ծնված Ա.Գ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 33OO314 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Տ.Հ.-ն տեղում զոհվել է, իսկ Ա.Գ.-ն փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները զոհվածին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել են ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ: