|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ում փետրվարի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1 կետի հատկանիշներով (խուլիգանությունը) և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ գտնվում է Ֆրանսիայում:
Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ սույն գործով քննիչը զանգահարել է Սպարտակ Ղուկասյանին և գործի հետ կապված հրավիրել ոստիկանություն, սակայն վերջինս ասել է, թե գտնվում է Ռուսաստանում, կգա, նոր կներկայանա:
Հանրապետությունում է, թե ոչ Սպարտակ Ղուկասյանը, փորձեցինք պարզել Գյումրու նախկին քաղաքապետի գրասենյակի մամլո ծառայության պատասխանատու Լիլիթ Աղեկյանից, ով նշեց, թե տեղյակ չէ:
Ստացվում է՝ Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի «բեսպրեդելին» վերջ չկա: Ու մինչ ոստիկանությունում այս գործով նախաքննությունը շարունակվում է, Սպարտակ Ղուկասյանը իր խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, թքած ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։