|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մունդիալ 2014: F խումբ: 1/8-ի ուղեգիր նվաճած Արգենտինայի հավաքականը մրցեց 2-րդ տեղում ընթացող նիգերիացիների հետ: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին արգենտինացիները Մեսիի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն 1 րոպե անց Ահմեդ Մուսան հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Լեոնել Մեսին 2-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: 47-րդ րոպեին Մուսան կրկին հավասարեցրեց հաշիվը, սակայն 50-րդ րոպեին Մարկո Ռոխոն կրկին առաջ մղեց արգենտինացիներին: Հանդիպումն այդ հաշվով էլ ավարտվեց: Չնայած պարտությանը՝ այնուամենայնիվ, նիգերիացիները դուրս եկան հաջորդ փուլ, քանի որ Իրանի ընտրանին զուգահեռաբար ընթացող խաղում 3:1 հաշվով զիջեց բոսնիացիներին: F խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է`
| # | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Արգենտինա | 3 | 3 | 0 | 0 | 3 | 9 |
| 2 | Նիգերիա | 3 | 1 | 1 | 1 | 0 | 4 |
| 3 | Բոսնիա եւ Հերցոգովինա | 3 | 1 | 0 | 2 | 0 | 3 |
| 4 | Իրան | 3 | 0 | 1 | 2 | -3 | 1 |