|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Առողջապահության նախարարությունը հետևյալ մամուլի հաղորդագրությունն է տարածել.
«Էլեկտրոնային լրատվամիջոցներում ՌԴ 20-ամյա քաղաքացի Մինաս Երեմյանի մահվան շուրջ տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՀՀ Առողջապահության նախարարը հանձնարարել է Առողջապահական պետական տեսչությանը տեղեկատվության հետ կապված իրականացնել ճշտումներ` պարզելու համար հրապարակումների համապատասխանությունը իրականությանը»:
Հիշեցնենք, որ yerkir.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ 20-ամյա Մինաս Երեմյանին, բարեկամի հավաստիացմամբ, «Արմենիա» ԲԿ-ում գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ տղան շաքարային դիաբետ ունի: Դրանից հետո տղան վատացել է, այնտեղից տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ մահացել է: