|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստել են Սամուր գետով անցնող սահմանային կամրջի կառուցման ճանապարհային քարտեզը: Այդ մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը` ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական միջազգային համագործակցության 5-րդ ֆորումի լիագումար նիստի ավարտին, որը ընթանում է Գաբալայում. հայտնում է Trend-ը:
Արիստովի խոսքերով՝ կլոր սեղանի, ինչպես նաև ֆորումի շրջանակներում նաև քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև նոր երկաթգծի կառուցման եռակողմ նախագծին առնչվող հարցեր:
Նրա խոսքով` նախագծի գլխավոր բաղկացուցիչների իրականացումը մոտ է: