|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այսօր` ժամը 20:00-ին, Ազատության հրապարակում էր հավաքվել մոտ հիսուն քաղաքացի, ովքեր մի քանի ժամ առաջ որոշել էին հանրային քննարկում անցկացնել՝ հասարակական կյանքում ստեղծված վիճակի մասին:
Հիշեցնենք, որ կեսօրին ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, ճնշել էր ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիան, որն ուղղված էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Ոստիկանությունը մոտ երեք տասնյակ քաղաքացու բերման էր ենթարկել: Ժամեր անց նրանց ազատ արձակեցին:
Հանրային քննարկման ընթացքում քաղաքացիների ելույթներն ուղղված էին հիմնականում ոստիկանության գործողությունների դեմ: ՀՀ քաղաքացիները չեն ընդունում ոստիկանության գործողությունները՝ դրանք համարելով ոչ իրավաչափ:
Մանրամասները` տեսանյութում