|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով 12-ական տարվա ազատազրկման էին դատապարտվել գործով անցնող 6 ամբաստանյալները: «Բոլորը մի մարդու թելադրանք են կատարում` քննիչից մինչև դատավոր: Համակարգը լրիվ պեշկա ֆիգուրաներ են»,- մի քանի լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վճռին, ասաց դատապարտված Արման Խաչատրյանի հայրը` Յաշա Խաչատրյանը: Իսկ դատապարտված Արման Բաղդասարյանի կնոջ` Աստղիկ Մանուկյանի հոր խոսքով` այս ամենի հետևում կանգնած է Կրակեմ Հրաչի տղան` նույն ինքը` առաջին ատյանի դատարանում վճիռ կայացրած դատավոր Դավիթ Հարությունյանը: «Նախկին դատավորը դրա տղեն ա , նա էլ պրեզիդենտի շախմատիստ ընկերն ա, պարզ չի՞, որ սենց պետք ա մնար»,-հայտարարեց նա:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում :