|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Արարատի մարզի N զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում այսօր` հունիսի 20-ի առավոտյան, հակառակորդի կրակոցից սպանված 20-ամյա Գրիշա Մուրադի Խաչատրյանի հարազատները եւ համագյուղացիները, նրանց տան բակում հավաքված, չեն կարողանում ծնողներին հայտնել նրանց միակ որդու մահվան մասին: Այս մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Ըստ նրա` ծնողներին ասել են, թե Գրիշան վիրավորվել է:
«Շատ ծանր վիճակ է: Գրիշան ընտանիքի փոքրն էր եւ ընտանիքի միակ տղան: Քույրերն ամուսնացած են: Սովորում էր ԵՊՀ-ի 1-ին կուրսում: Պատմաբան էր ուզում դառնալ: Ծառայությունից հետո պետք է ուսումը շարունակեր»,- պատմել է գյուղապետը:
Մանրամասները` աղբյուր կայքում: