|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երեկ` ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Էջմիածնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածնի Մատրոսով փողոցում կրակոցներ են արձակվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղանքի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի 4 պարպուճ և 9 մմ տրամաչափի չկրակված մեկ փամփուշտ: Ձեռնարկվում են միջոցառումներ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Վիրավորվածի կամ վիրավորների վերաբերյալ, սակայն, ոստիկանությունից որևէ տեղեկություն չհայտնեցին` նշելով, որ նման ահազանգ հիվանդանոցից չեն ստացել:
Հիշեցնենք, որ, NEWS.am-ի տեղեկություններով, կրակոցների արդյունքում ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին: