|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր կար, որ երեկ չէր ներկայացել ԱԺ՝ հիմնական զեկույցի, որի արդյունքում էլ նիստը դադարեցվեց:
Հիշեցնենք, որ երեկ Վախթանգ Միրումյանի ուշացման պատճառով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չէր կարողացել թաքցնել զայրույթը եւ հինգ րոպե սպասելուց հետո որոշում էր կայացրել դադարեցնել ԱԺ նիստը:
«Ես տեղյակ չեմ` երեկ ինչ է ասել Շարմազանովը: Երբ ինձ տեղեկացրել են զեկույցի մասին, ես տեղեկանալուց 7 րոպե անց եղել եմ ԱԺ-ում»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
«Այդ դեպքում` ինչո՞ւ ԱԺ նիստը դադարեցվեց» հարցին նա պատասխանեց. «Չգիտեմ, տեղյակ չեմ»: