|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բաքվում երեկ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը. հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Ալիևն ընդգծել է երկկողմ հարաբերությունների դինամիկ և հաջող զարգացումը և հույս հայտնել, որ Լավրովի այցը դրական կազդի հարաբերությունների հետագա ամրապնդման վրա:
Լավրովն իր հերթին Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները։ Նա ընդգծել է, որ իրենք կիսում են Ալիևի այն տեսակետը, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում և հաջողությամբ զարգանում բոլոր ոլորտներում՝ տնտեսական, հումանիտար և այլն:
Լավրովը նաև ասել է, որ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նախորդ հանդիպման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին: