|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Երևաննում Հայաստանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ:
Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից` Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին:
Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը:
Անդրադարձ կատարվեց փոխադարձ ներդրումների խրախուսմանը: Կարևորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը այցելեց նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը: