|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակը» գրում է. ««ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, թե ինքը չգիտի՝ որքան աշխատավարձ է ստանում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տնօրենը:
«Դա իրենք գաղտնի են պահում, ես հաստատապես կարող եմ ասել, որ չգիտեմ, թե որքան է նրա աշխատավարձը»,-ասել է Նազարյանը՝ հավելելով, որ չգիտի նաև, թե որքան աշխատավարձ է ստանում «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը:
Այստեղ էականն այն է, որ այդ պաշտոնավորների աշխատավարձերը ներառված են էլեկտրաէներգիայի և գազի սակագներում:
Ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, վերը նշված պաշտոնյաների աշխատավարձերը ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են, և դրա դիմաց վճարում ենք մենք՝ սպառողներս»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։