|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շվեդիայի Թագավորության առևտրի նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի հունիսի 13-ին Հայաստանում էր: Նախարարի գլխավորած պատվիրակության համար, ՀՀ-ում գտնվելու ընթացքում, սննդի, փոխադրամիջոցների, հանդիպումների ու նիստերի անցկացման և ներկայացուցչական ծախսերը կազմել են 670000 դրամի սահմաններում:
Վարչապետի որոշմամբ` այդ ծախսը կատարվել է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության: