|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Երկիր Մեդիա»-ն տեղեկացնում է, որ Մոսուլի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանա Առաքել Արտավազդ Գասպարյանն այսօր «Երկիրն այսօր»-ի հետ հեռախոսազրույցում հերքել է լուրերն այն մասին, թե եկեղեցին այրվել է: «Դրանք սուտ տեղեկություններ են»,- ասել է քահանան։
Նա հիշեցրել է, որ քաղաքի հայությունը տեղափոխվել է ավելի անվտանգ բնակավայրեր։ Մոսուլի հայկական եկեղեցու քահանան հավելել է, որ իրաքահայությունն Իրաքը լքելու մտադրություն չունի։
«Իրաքի հյուսիսային շրջաններում հանգիստ է, հայ բնակչությունը, Մոսուլից հեռանալով, տեղավորվել է բարեկամների մոտ կամ տներ են վարձակալել եւ ապրում են։ Մոսուլի բնակչության որոշ մասը վերադառնում է քաղաք, բայց հայերը` դեռ ոչ։ Մենք կազմակերպում ենք նաեւ հայ բնակչության օգնությունը, եթե կարիք ունեն` նյութական, հագուստի, սննդի, այդ ամեն ինչը կազմակերպվում է»,- ասել է քահանան։