|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, խոսելով ռուս լրագրող Կիսելյովի աղմկահարույց պահվածքի մասին, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Կիսելյովի` խորհրդարան գալու օրն ինքը զարմացել է աննախադեպ աժիոտաժից, որ ցուցաբերել են նրան սպասող պաշտոնյաներն ու լրագրողները:
«Ինձ մոտ տպավորություն էր, թե ԱԺ շենք Դալայ Լաման է մուտք գործելու, բայց երբ հարցրեցի` ո՞ւմ եք այդպես սրտատրոփ սպասում, պարզվեց, որ սպասում են մի վերլուծաբանի, որի նողկալի քծնանքն առ Պուտին ավելի նողկալի է, քան սովետպրոպագանդայի ժամանակահատվածի քծնանքը: Երբ թույլ ես տալիս, որ քո խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորն առաջին հերթին մենք ենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը տարակուսում է, թե ինչպե՞ս կարելի էր նման ընդունելություն ցույց տալ մի կեղծ-վերլուծաբանի, որն իրեն թույլ է տվել հայերին դաս սովորեցնել:
«Բոլորս ենք մեղավոր և այն մարդիկ, որոնք նստած էին խաշած ժպիտներով, որ շովինիզմով տառապող մի տեսաբան անարգի հայ ժողովրդին»,- ասաց նա: