|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկացանք, որ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում փոփոխություններ են կատարվել: Վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, նրա փոխարեն նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, շտաբի ինսպեկիցայի պետ Միշա Սարդարյանը:
Կատարված փոփոխությունները եղել են վարչությունում սկսված ստուգումների արդյունքում: Նշենք, որ վարչությունում աղաղակող խախտումներ էին հայտնաբերվել, ընդ որում` դրանք հայտնաբերողը նույն ինքը` Միշա Սարդարյանն էր:
Աշխատանքից հեռացվել է նաեւ Անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Հայկ Քոչինյանը եւ մի շարք բաժինների պետեր եւ պետերի տեղակալներ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում