|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսուհետ դեղերը, պատվաստանյութերն ու վիտամինները կներառվեն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների խմբում: Կառավարությունն այսօր հաստատեց համապատասխան որոշումը:
Զեկուցող` ֆինանսների նախծարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ, հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայումս շրջանառության մեջ առկա են չդրոշմավորված դեղերի, պատվաստանյութերի ու վիտամինների որոշակի ծավալներ, նախատեսվում է դեղամիջոցների դրոշմավորման համակարգը ներդնել աստիճանաբար, որպեսզի դրանց ներմուծմամբ եւ հետագա վաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները բավարար ժամանակ ունենան` իրենց ապրանքային մնացորդներն առանց դրոշմավորման իրացնելու համար:
Ուստի դեղերի, վիտամինների ու պատվաստանյութերի պարտադիր դրոշմավորման ժամկետները սահմանվում են` ներմուծողների եւ արտադրողների համար` 2014 թվականի հոկտեմբերի 31-ը, վերավաճառողների համար` մինչեւ 2015 թվականի հունվարի 31-ը: