|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում պատիժ կրող իրանցի դատապարտյալների փոխանցման հարցում Հայաստանի կառավարության դիրքորոշման համար: Դեսպանը նախարարին խնդրել է հնարավորության դեպքում իրականացնել այս պահին Հայաստանում պատիժ կրող Իրանի 9 քաղաքացու փոխանցումը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կողմից պարբերաբար ցուցաբերվող բարի կամքի դրսևորումն իրանցի դատապարտյալներին հայրենիք վերադարձնելու գործում կշարունակվի:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի միջև դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրին: Հայաստանի և Իրանի միջև դեռ 2006 թ.-ից գործում են նաև Թեհրանում ստորագրված Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին և Հայաստանի և Իրանի միջև հանձնման մասին համաձայնագրերը:
Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել իրանցի գործընկերոջ հետ հետագայում ևս քննարկել երկու հարևան երկրների համագործակցության առաջնահերթությունները: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության կայքը: