Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Այսօր` 2014թ. հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում հանրապետության 59 համայնքում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 31-ում` ավագանու անդամի: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:
ԿԸՀ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: