|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հարավային Կիվու գավառում տեղի ունեցած միջէթնիկական բախումների հետևանքով սպանվել է 33 մարդ, վիրավորվել` 28-ը:
BBC-ի տեղեկացմամբ` զոհերի թվում կան կանայք ու երեխաներ, որոնցից ոմանք տեղի եկեղեցու այցելուներ էին և հարձակման պահին եկեղեցու ներսում էին:
Հարձակման զոհ են դարձել բաֆուլիրու ցեղին պատկանող անձինք:
Հարավային Կիվու գավառի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ զինված հարձակումը, հավանաբար, վրեժխնդրություն է խոշոր եղջերավոր կենդանիների առևանգման համար: Տեղական աղբյուրները հաստատել են այս վարկածը «Ֆրանս պրեսի» հետ զրույցում: