|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Վարչապետը կարևորել է հարևան Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը:
«Իմ նպատակն է հետևողականորեն իրականացնել Իրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
«Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ և վստահ, որ Իրանի ու Հայաստանի միջև հարաբերություննրում նոր զարգացում կարձանագրվի»,- դիմելով վարչապետին՝ ասել է Մոհամմադ Ռեյիսին:
Դեսպանի խոսքով՝ Իրանի իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ ու հետագա խորացմամբ:
Կառավարության կայքի տեղեկացմամբ` Հովիկ Աբրահամյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: