|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 5-6-ը Բելառուսի Մինսկ քաղաքում կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 36-րդ նիստը, որտեղ կքննարկվեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության հակազդման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների իրավասության մեջ: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների միջև կստորագրվի արձանագրություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության հակազդման վերաբերյալ համագործակցության մասին:
ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների Խորհրդի 36-րդ նիստի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը` տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանի գլխավորությամբ: