|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցելու պատրաստակամության մասին:
«Ես հիմքեր չունեմ մտածելու, որ նա չի ցանկանում հանդիպել ՌԴ նախագահի ետ: Սակայն դա, ի վերջո, նրա ընտրությունն է: Ես միշտ պատրաստ եմ բանակցել»,- ասել է նա ֆրանսիական TF1 հեռուստաալիքի հետ զրույցում:
Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը բոլոր գերտերություններից ամենաագրեսիվ և կոշտ քաղաքանությունն է վարում: « Մենք գրեթե ռազմաբազա չունենք այլ երկրներում: ԱՄՆ-ն աշխարհով մեկ ռազմաբազաներ ունի՝ սեփական սահմաններից հազարավոր կմ հեռու»,- ընդգծել է նա: